Մեր մասին

Մեր մասին

«Իրականացրու Երազանք» նախաձեռնությունը ծնվեց պատերազմի ավարտից մի քանի օր հետո։ Այդ օրերին մենք միայն մի հարց ունեինք․ «Իսկ ի՞նչ կլինի այն բալիկների հետ, ովքեր այս Ամանորին այդպես էլ հրաշքի չեն սպասում»։ Մենք չէինք կարող թույլ տալ, որ պատերազմը խլի նաև նրանց մանկական հավատը բարու նկատմամբ։

Բազմաթիվ բարի մարդկանց շնորհիվ, ովքեր դարձան մեր «էլֆերը», ավելի քան 1000 բալիկ ստացավ հենց այն նվերը, որի մասին գրել էր իր նամակում։ Այդ փայլող աչքերը մեզ սովորեցրին ամենակարևորը՝ երազանքը պարզապես ցանկություն չէ, այն ապրելու և շարունակելու ուժ է։

Այդ օրվանից սկսվեց մեր ճանապարհը։ Այն, ինչ սկսվել էր որպես մեկանգամյա նախաձեռնություն, դարձավ մեծ առաքելություն։ Արդեն 6 տարի է, ինչ մենք կամուրջ ենք հազարավոր նվիրատուների և այն երեխաների միջև, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։ Մենք հասկացանք, որ եթե մի երեխայի երազանքը կարողանա լսելի դառնալ, դա կարող է փոխել նրա ողջ աշխարհընկալումն ու ապագան։

Մեր պատմությունը սկսվել է մի հարցից. «Իսկ եթե մի երեխայի երազանքը կարողանար փոխել նրա ապագան․․․»

Մեր առաքելությունը

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ոչ միայն երազելու, այլև տեսնելու, թե ինչպես է այդ երազանքը դառնում իրական։ Մեր առաքելությունն է ստեղծել անվտանգ ու թափանցիկ հարթակ, որտեղ երեխաների երազանքները հանդիպում են բարի մարդկանց պատրաստակամությանը։

Մեր տեսլականը

Մենք տեսնում ենք Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ սոցիալական վիճակից վստահ է, որ իր երազանքները կարևոր են, որ դրանք իրագործելի են։ Մեր ցանկությունն է ստեղծել համայնք, որտեղ բարությունը կամուրջ են դառնում երեխաների երազանքների ու իրականության միջև։

Ինչպես ենք աշխատում

Երազանքից  իրականություն՝ ընդամենը մի քանի քայլով

Երեխան գրում է երազանքը

Մեր թիմը
հաստատում է

Նվիրատուն
աջակցում է

Երազանքը կատարվում է

Թափանցիկություն

Յուրաքանչյուր նվիրատվություն և ծախս ներկայացվում է հաշվետվությունների ու լուսանկարների միջոցով։

Համերաշխություն

մենք միավորում ենք մարդկանց մեկ նպատակով՝ իրականացնել երեխաների երազանքները։

Հույս և ապագա

յուրաքանչյուր իրականացած երազանք երեխային ուժ է տալիս հավատալ իր ապագային ու նոր հնարավորություններին։

Հոգաբարձուների խորհուրդ

Գործընկերներ

Մեր թիմը

Դարձիր կամավոր

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.