Նարեն այն երեխաներից է, ով աշխարհը տեսնում է գույներով։ Նրա փոքրիկ ձեռքերով ծնվում են նկարներ, որոնք լի են զգացմունքներով, մտքերով ու երևակայությամբ։
Մենք արդեն կարողացել ենք մի փոքր քայլ անել նրա երազանքի ճանապարհին՝ նվիրելով նրան նկարչական պարագաներ։ Այդ նվերը Նարեի համար դարձավ մի դուռ, որը բացեց ստեղծագործելու նոր հնարավորություններ։
Բայց Նարեի երազանքը դրանով չի ավարտվում։
Նա ուզում է սովորել, զարգանալ, հաճախել նկարչության դասերի և քայլ առ քայլ դառնալ այն նկարչուհին, որի մասին երազում է։ Նրա տաղանդը զգացվում է արդեն հիմա, բայց այն մեծանալու ու բացվելու համար կարիք ունի ճիշտ միջավայրի և աջակցության։
Այս պահին Նարեի երազանքի հաջորդ քայլը կախված է հնարավորությունից՝ ունենալու ֆինանսավորում, որպեսզի նա կարողանա հաճախել նկարչության դասերի։
Երբ մենք աջակցում ենք նման երեխաներին, մենք պարզապես չենք օգնում սովորել։ Մենք օգնում ենք, որ նրանց տաղանդը չմնա աննկատ, նրանց երազանքը՝ չմնա կիսատ։
Եվ գուցե հենց Նարեն այն երեխաներից է, ում գույները մի օր կլցնեն աշխարհը գեղեցկությամբ ✨